Իրանը զգուշացնում է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորող երկրներին՝ «խաղադրույք են դնում պարտվող ձիու վրա»


Իրանը զգուշացնում է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորող երկրներին՝ «խաղադրույք են դնում պարտվող ձիու վրա»

  • 03-10-2023 14:53:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ասել է, որ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու քայլեր կատարող երկրները «խաղադրույք են դնում պարտվող ձիու վրա»։
 
«Իսլամական Հանրապետության միանշանակ դիրքորոշումն է, որ այն երկրները, որոնք խաղում են Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու խաղը, պարտվելու են։ Նրանք խաղադրույք են դնում պարտվող ձիու վրա», - իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր ասել է Ալի Խամենեին։
 
Անցած ամիս Իսրայելի արտգործնախարարն ասել էր, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ հաստատելու համաձայնագիրը կարող է կնքվել գալիք տարվա սկզբին։
 
Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորումը կտրուկ կվերափոխի Մերձավոր Արևելքը՝ միավորելով ԱՄՆ-ի երկու դաշնակիցներին ընդդեմ Իրանի։ Եթե դա տեղի ունենա, Ջո Բայդենի վարչակազմն արտաքին քաղաքականության մեծ հաջողություն կգրանցի 2024-ի նախագահական ընտրություններից առաջ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play