Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները Երևանում «չեն նպաստում խաղաղությանը»․ Հաջիզադե


Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները Երևանում «չեն նպաստում խաղաղությանը»․ Հաջիզադե

  • 04-10-2023 11:50:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Շրջափակման» և «բռնի տեղահանվածների» մասին Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի հայտարարությունները Երևանում «չեն նպաստում խաղաղությանը», X-ի իր էջում գրել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
 
«Նրա հայտարարություններն այն մասին, որ «Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է» վերջնականապես հանեցին Ֆրանսիայի՝ բարեխիղճ և չեզոք միջնորդ լինելու դիմակները», - գրել է Հաջիզադեն։
 
Ֆրանսիայի արտգործնախարարը երեկ է ժամանել Հայաստան։ Նա հայտարարել է, որ Փարիզը համաձայն է Երևանի հետ կնքել ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր։ Ֆրանսիացի նախարարը նաև հույս է հայտնել, որ «ԵՄ-ն և դրա անդամները կսկսեն նույնպիսի հստակ ազդակներ ցույց տալ, ինչպես Ֆրանսիան է ցույց տալիս, որ ցանկացած գործողություն, որ կսպառնա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, շատ հստակ ու կոշտ արձագանքի կարժանանա։
 
Երեկ ծրագրված էր նաև Կոլոննայի այցը Սյունիքի մարզ՝ Գորիս, որը չի կայացել եղանակային վատ պայմանների պատճառով։ Նա նշել է, որ շատ կցանկանար գնալ Սյունիք, որն առաջինն է եղել, որ մոբիլիզացվել է փախստականներին ընդունելու համար, այն մարդկանց, որոնք ստիպված են եղել լքել իրենց հողերը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play