Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև


 

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

  • 04-10-2023 13:34:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հոկտեմբերի 3-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ճապոնականը՝ ԱԳ նախարարի փոխօգնական, Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ Մասակի Իկեգամին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը զրուցակիցներին մանրամասն ներկայացրել է սեպտեմբերի 19-ից 20-ը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման և ԼՂ-ի էթնիկ զտման քաղաքականությունը, ինչպես նաև դրանց հետևանքով ԼՂ ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման ու ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը:
 
Մասակի Իկեգամին նշել է, որ ճապոնական կողմը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս նպաստել ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի հաղթահարմանը:
 
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է երկկողմ բարձրաստիճան այցերի ակտիվացման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել նաև առևտրատնտեսական, գիտակրթական և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման և խորացման վերաբերյալ:
 
ՀՀ ԱԳՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն