ՌԴ ՊՆ. «Բաքվի և Երևանի հետ չի քննարկվում խաղաղապահներին դուրս բերելու հարցը»


ՌԴ ՊՆ. «Բաքվի և Երևանի հետ չի քննարկվում խաղաղապահներին դուրս բերելու հարցը»

  • 07-10-2023 10:15:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսական կողմը հերքում է լուրը, թե Բաքվում կամ Երևանում քննարկվում է Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման հարցը։
 
Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է մի անանուն աղբյուր ռուսական դիվանագիտական շրջանակներից:
 
«Իրականությանը չի համապատասխանում մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման հարցը», - ասել է գործակալության զրուցակիցը և հստակեցրել. - «Խոսքը խաղաղապահների ընթացիկ գործունեության վերաբերյալ ծրագրված շփումների մասին է»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play