Ուժգին երկրաշարժ Իրանում


Ուժգին երկրաշարժ Իրանում

  • 07-10-2023 12:52:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Իրանական Ռազավի Խորասան նահանգի Մեշխեդ քաղաքում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr-ը։
 
6․3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Աֆղանստանի Հերաթ քաղաքից հյուսիս արևմուտք 7 կմ խորության վրա և զգացվել Իրանի Ռազավի Խորասան նահանգի արևմտյան քաղաքներում, այդ թվում՝ Մեշխեդում։
 
Երկրաշարժը զգացվել է նաև Թուրքմենստանում և Ուզբեկստանում։
 
Րոպեներ անց 20 կմ խորության վրա ևս մեկ երկաշարժ է տեղի ունեցել 5,6 մագնիտուդով։
 
Ավերածությունների և զոհերի մասին հաղորդումներ դեռևս չեն ստացվել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play