Շուշիում նախատեսվում է վեց երկրների մշակույթի նախարարների հանդիպումը


Շուշիում նախատեսվում է վեց երկրների մշակույթի նախարարների հանդիպումը

  • 07-10-2023 13:05:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Հոկտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում տեղի կունենա Թուրքական մշակույթի միջազգային կազմակերպության (ԹՈՒՐՔՍՈՅ) երկրների մշակույթի նախարարների մշտական ​​խորհրդի 40-րդ նիստը։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ԹՈՒՐՔՍՈՅ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սաիթ Յուսուֆին։
 
Նրա խոսքով, որին մեջբերում է Report-ը, հանդիպմանը կմասնակցեն 6 երկրների՝ կազմակերպության հիմնադիրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի մշակույթի նախարարները։
 
«2024 թվականին «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքի» տիտղոսը Շուշի քաղաքից կանցնի թուրքմենական Անև քաղաքին»,- պարզաբանել է պաշտոնյան։ ։
 
Նա նաև բարձր է գնահատել Ադրբեջանի գործունեությունը կազմակերպության շրջանակներում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play