Իրանը պետք է հստակ հասկանա մեր ուղերձը. Պենտագոն


Իրանը պետք է հստակ հասկանա մեր ուղերձը. Պենտագոն

  • 10-10-2023 13:48:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ զինված ուժերի (ԶՈՒ) շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ Չարլզ Բրաունը զգուշացրել է Իրանին Իսրայելի հակամարտությանը չմիջամտելու մասին, գրում է tass-ը:
 
«Մենք ցանկանում ենք բավականին հստակ ուղերձ հղել: Մենք չենք ցանկանում, որ այս հակամարտությունը Իսրայելում ընդլայնվի, նպատակն այն է, որ Իրանը հստակ հասկանա մեր ուղերձը»,- հավելել է Բրաունը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ո՞րն է ԱՄՆ-ի ուղերձը:
 
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Պենտագոնին, հայտնել էր Չարլզ Բրաունի և Իսրայելի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևիի հեռախոսազրույցի մասին։ Նրանք քննարկել են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների վերջին հարձակումները և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական դիրքերն ամրապնդելու քայլերը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը