ԵԽԽՎ-ն Վացլավ Հավելի անվան միջազգային մրցանակ է շնորհել Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով Օսման Քավալային


ԵԽԽՎ-ն Վացլավ Հավելի անվան միջազգային մրցանակ է շնորհել Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով Օսման Քավալային

  • 10-10-2023 15:51:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Վացլավ Հավելի անվան միջազգային մրցանակ է շնորհել Թուրքիայում ձերբակալված իրավապաշտպան, Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից Օսման Քավալային։
 
Մրցանակը հանձնվել է իրավապաշտպանի կնոջը՝ Աիշա Բուգրա Քավալային։ Նա կարդացել է ամուսնու ուղերձը առ այն, որ Թուրքիան մի օր կդառնա ժողովրդավարական և ազատ երկիր: Փարիզում ծնված ակտիվիստ և գործարար Քավալային մեղադրել են 2013 թվականին Ստամբուլի Գեզի պուրակի քանդման դեմ զանգվածային ցույցերը ֆինանսավորելու և կառավարությունը տապալելու փորձի համար:
 
Թուրքական դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման։ Քավալան նաև նախկինում օգտագործել է իր կարողության մի մասը՝ ֆինանսավորելու հաշտեցման և մշակութային կապերի զարգացումը Թուրքիայի և Հայաստանի միջև:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play