ՄԱԿ-ի առաքելությունն իր երկրորդ այցից հետո էլ ԼՂ-ում ոչնչացված քաղաքացիական ենթակառուցվածքներ չի ֆիքսել


ՄԱԿ-ի առաքելությունն իր երկրորդ այցից հետո էլ ԼՂ-ում ոչնչացված քաղաքացիական ենթակառուցվածքներ չի ֆիքսել

  • 10-10-2023 20:30:29   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի թիմը հոկտեմբերի 5-ին ավարտել է մեկշաբաթյա առաքելությունը Ադրբեջանում և Հայաստանում, որի նպատակն էր բացահայտել Լեռնային Ղարաբաղում մարդկանց, ինչպես նաև Հայաստան տեղափոխված փախստականների առավել հրատապ կարիքները:
 
Առաքելությունը զեկույցում արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղում շատ քիչ բնակիչներ են մնացել, որոնց մեծ մասը սպասում էր ավտոբուսի՝ տարածաշրջանը լքելու համար: Նշվում է, որ թիմը Հայաստանի հետ սահման է մեկնել Լաչինի միջանցքով, ճանապարհին քաղաքացիական անձանց չի հանդիպել, սակայն իրենք տեսել են լքված մեքենաներ և անձնական իրեր:
 
Նշվում է, որ Հայաստանում թիմի ներկայացուցիչը հանդիպել է պետական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, զրուցել փախստականների հետ:
 
Հայտարարության մեջ ընդգծվել է, որ վստահության առկայության դեպքում կարելի է հասնել դեպի ԼՂ քաղաքացիների կամավոր վերադարձին: Ընդգծվել է նաև, որ փախստականների սեփականության իրավունքը ևս պետք է հարգված լինի:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play