Մոսկվան հույս ունի, որ Երևանի և Բաքվի միջև գերիների փոխանակման գործընթացն ավարտին կհասնի. Զախարովա


Մոսկվան հույս ունի, որ Երևանի և Բաքվի միջև գերիների փոխանակման գործընթացն ավարտին կհասնի. Զախարովա

  • 10-10-2023 20:49:34   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը կավարտվի: Այդ գործընթացի համար հասուն պայմաններ կան:
 
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Ցանկացած իրավիճակում մարդասիրական իրավունքի նորմերը պետք է կիրառվեն կալանավորված անձանց նկատմամբ։ Իր հերթին, մենք բազմիցս կոչ ենք արել գործընկերներին երկկողմ և եռակողմ ձևաչափերով ավարտին հասցնել գերիների փոխանակումը «բոլորը հանուն» սկզբունքով։
 
Հիմա դրա համար, մեր կարծիքով, շատ լավ պայմաններ են հասունացել, հուսով ենք, որ այդ հարցը հաջողությամբ կլուծվի»,- նշել է դիվանագետը:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը