Ֆրանսիան պաշտպանական տեխնիկայի մատակարարմամբ գործում է հանուն ՀՀ անվտանգության․ ֆրանսիացի պատգամավոր


Ֆրանսիան պաշտպանական տեխնիկայի մատակարարմամբ գործում է հանուն ՀՀ անվտանգության․ ֆրանսիացի պատգամավոր

  • 11-10-2023 12:32:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Հանդիպում ունեցանք Երևանում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները և Հայաստանում անվտանգության իրավիճակը»:
 
Այս մասին «X»-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն Լորանս Փեթելը:
 
«Ֆրանսիան ռազմական համագործակցության պայմանագրով և պաշտպանական տեխնիկայի մատակարարմամբ գործում է հանուն Հայաստանի անվտանգության։ Եվրոպան և միջազգային հանրությունն իրենց հերթին պետք է մոբիլիզացվեն»,- նկատել է նա:
 
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել էր «Հայաստանի ընկերներ» խմբի, «Ռասմուսեն Գլոբալ» ընկերության և «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play