«Եվրասիա լոգիստիքը» 3 բեռնատար մեքենա տրամադրեց


«Եվրասիա լոգիստիքը» 3 բեռնատար մեքենա տրամադրեց

  • 19-10-2023 13:54:43   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ինչպես գիտենք, Սյունիք է հասել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը՝ նախատեսված Արցախից բռնի տեղահանված անձանց համար։
 
Մոտ 60 տոննա հումանիտար օգնությամբ բեռնատարներում սնունդ է, հիգիենիկ պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ և այլն։
 
Բեռները Հայաստան են հասել բեռնափոխադրող «Եվրասիա լոգիստիք» ընկերության միջոցով։
 
Բացի Իրանի կողմից ուղարկված հումանիտար օգնությունից, «Եվրասիա լոգիստիք» ընկերության բեռնատարները տեղափոխեցին նաև Գագիկ Ծառուկյանի օգնությունը՝ ուղղված Արցախի մեր հայրենակիցներին:
 
Եվրասիա լոգիստիք ընկերության ներկայացուցիչը մեր հետ զրույցում ասել է.
 
«Այս ծանր ու դժվարին ժամանակաշրջանում շատ կարևոր է միասնականությունն ու համախբվածությունը: Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներն ավելի քան երբևէ ունեն մեր օգնության կարիքը։ Մենք ևս ներդրում ունենալով այս գործում՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ուղարկված օգնության տեղափոխումը կատարեցինք մեր մեքենաներով:
 
Կատարեցինք բեռնափոխադրումը այնտեղ, որտեղիցպետք է սնունդը հասցնել հասցեատիրոջը»։
 
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը երեք բեռնատար սնունդ է ուղարկել Արցախցիներին, իսկ հասցեատերերին հասցնելու պատասխանատու գործն իր վրա է վերցրել Անաիս Սարդարյանը, ով Արցախցիների Հայաստան տեղափոխվելու առաջին օրից սկսած ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի օգնի տեղահանված մեր բարեկամներին։ 
 
Ի դեպ, երեք բեռնատարներից մեկը ուղևորվել է Վանաձոր՝ տեղի արցախցիների համար:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն