քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր. ՀՀ ՊՆ


քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր. ՀՀ ՊՆ

  • 20-10-2023 14:05:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հոկտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուին:   
 
Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Խրիստոս Արսենյուին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ գործունեության ընթացքում: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play