Լըկորնյուն ընդգծել է Ֆրանսիա-Հայաստան պաշտպանական համագործակցության երեք ուղղություններում առաջընթացը


Լըկորնյուն ընդգծել է Ֆրանսիա-Հայաստան պաշտպանական համագործակցության երեք ուղղություններում առաջընթացը

  • 24-10-2023 14:15:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Լըկորնյուն ընդգծել է Ֆրանսիա-Հայաստան պաշտպանական համագործակցության երեք ուղղություններում առաջընթացը
Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը՝ X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն, գոհունակություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ պաշտպանական համագործակցության երեք ուղղություններում առաջընթաց արձանագրելու կապակցությամբ:
 
«Առաջին. աջակցություն հայոց բանակին այն վերափոխելու գործում.
 
  • 2023 թվականի հունվարին պաշտպանական առաքելության բացում.
  • Ֆրանսիացի սպայի գործուղում՝ որպես ՀՀ ՊՆ-ում ռազմական խորհրդատու.
  • Բազմաթիվ այցեր և աշխատանքային հանդիպումներ:
Երկրորդ. ուսուցում.
 
  • Համագործակցություն սպաների և ենթասպաների վերապատրաստման դպրոցների հետ.
  • Ուսուցում գործառնական ուսուցման ստորաբաժանումներում, մասնավորապես Լեռնային մարտերի և ճշգրիտ հրաձգության ոլորտում:
Երրորդ. ցամաքային հակաօդային պաշտպանության ուժեղացում.
 
  • Երեք GM200 ռադարների ձեռքբերման պայմանագրի և հակաօդային պաշտպանության մտադրության մասին հուշագրի ստորագրում.
  • Mistral հրթիռային համալիր ձեռք բերելու մտադրության հուշագրի ստորագրում.
  • Հայաստանի ցամաքային և հակաօդային պաշտպանության առաջիկա աուդիտ»,- նշել է ֆրանսիացի նախարարը։

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play