Նոյյան Տապանի հարցին պատասխանում է Լիբանանի Ազդակ օրաթերթի գլխ․ խմբագիր Շահան Գանտահարյանը։
Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքներով Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներն ընդունել են 9 կետից բաղկացած համատեղ հայտարարություն, որտեղ ակնարկ չկա Հայաստան-Ադրբեջան խաղաղության ծրագրին։Մինչդեռ Գազայի պատերազմի մասին կա հստակ դիրքորոշում։ Ի՞նչպես էք մեկնաբանում մի կողմից բացակայությունը ,մյուս կողմից առկայությունը։
Կարեւոր է նկատի ունենալ ձևաչափի գումարման միջավայրը՝ Թեհրանը։ Անպայման ակնարկ պիտի լիներուեր Գազային, նկատի ունենալով Իրանի ներգրավվածությունն ու շահագրգռվածությունը։ Հայտարարության 8-րդ կետը արձանագրում է, որ մտքեր են փոխանակել Գազայի հատվածում տիրող իրավիճակի շուրջ և ընդգծել անմեղ քաղաքացիական անձանց վրա հարձակումներն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։ Այստեղ պարզ է Իրանի հաղորդած երանգը։ Հետաքրքիրն այն է, որ ՌԴ-ը, Թուրքիայի դիրքորոշումները համընկնում են 8-րդ կետի բովանդակության։ Երևանը ավելի չեզոք դիրքորոշում ունի Համաս-Իսրայել պատերազմին, իսկ Իսրայելը խորացնում է իր ռազմավարական համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Չեմ կարծում որ 8-րդ կետը համապատասխանում է Բաքվի դիրքորոշումին։ Բաքուն պարզապես հետեվել է Անկարային։Հայաստան-Ադրբեջան խաղաղության ծրագրի մասին որեւե կետ ներառված չլինելը չի նշանակում, որ այդ օրակարգը չի քննարկվել։ Թուրքիայի արտգործ նախարարի հայտարարությունը բացատրողական է այս առումով։ Նա ասել է ,որ տարածաշրջանային խաղաղության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմամբ։ Սա Թուրքիայի ավանդական նախապայմանային քաղաքականության շարունակումն է և Անկարա-Երևան երկխօսության գործընթացի փոխկապակցումը՝ Հայաստան-Ադրբեջան հակամարտության։Խնդիրն այն է, որ նոյեմբերյան եռակողմի 9-րդ կետով խոսվում էր տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակման մասին։ Հիմա նոյեմբերյան համաձայնությունը չեղարկվել է։ Փորձ է արվում 9-րդ կետը տեղափոխել 3+3 ձևաչափ։