Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը հոկտեմբերի վերջին տեղի չի ունենա


Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը հոկտեմբերի վերջին տեղի չի ունենա

  • 25-10-2023 12:24:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա. հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում ընթացող «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին:
 
Մինչև ամսվա վերջ Բրյուսելում հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը Գրանադայում Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մասնակցել: ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպման չեղարկումը պատճառաբանել է ժամանակի սղությամբ: Կլաարը նշել է, որ իրենց նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարևորելով Գրանադայի հանդիպումը՝ նա հայտարարել է, որ փորձում են հիմա Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում:
 
«Չնայած դանդաղ ընթացքին՝ հավատում ենք, որ արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի», - ընդգծել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Կլաարը նաև դրական է գնահատել Թեհրանում «3+3» ձևաչափով կայացած հանդիպումը և նշել, որ այն չի հակասում որևէ ձևաչափի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play