Թող 2 անգամ մտածեն․ Սիմոնյանը` ՌԴ-ից ՀՀ իշխանություններին քննադատելու հակառակ էֆեկտի մասին


Թող 2 անգամ մտածեն․ Սիմոնյանը` ՌԴ-ից ՀՀ իշխանություններին քննադատելու հակառակ էֆեկտի մասին

  • 25-10-2023 15:51:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ռուսական Առաջին ալիքով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հաղորդումը, Սիմոնյանի խոսքով, առաջին նման դեպքը չէր։
 
ՀՀ իշխանությունների հասցեին ՌԴ-ից հնչող վիրավորանքները Հայաստանում հակառակ էֆեկտն են տալիս։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` ի պատասխան հարցին, թե երկկողմ հարաբերությունները անցել են փոխադարձ քննադատության փուլ:
 
Նախօրեին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին կանչել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՝ ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակված ֆիլմի համարը, որտեղ կոշտ քննադատել են ՀՀ իշխանություններին։
 
«Կարծում եմ` այդ հարցը ճիշտ է տալ ռուսական կողմին, քանի որ ՀՀ–ն Ռուսաստանի նկատմամբ իրեն մշտապես պարկեշտ հռետորաբանության մեջ է պահել և ոչ դաշնակցային ու ոչ գործընկերային ձևով չի դրսևորել»,–ասաց ԱԺ նախագահը։
 
Նրա խոսքով ՝ «Առաջին ալիքի» հաղորդումն առաջին նման դեպքը չէր ռուսական կողմից։ Մինչ այդ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունն էր, թե «ինչն է խանգարում վատ պարողին», ուղղակի վիրավորանքներ են հնչեցվել պրոպագանդայով զբաղվող հայտնի անձանց կողմից։
 
Ինչ վերաբերում է Սիմոնյանի` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հասցեին «քարտուղարուհի» որակելուն, ապա նա նշել է, որ դրանում ոչ մի վիրավորական բան չի տեսնում:
 
«Դա ի պատասխան այն ամենի, ինչ տեղի է ունենում։ Եվ վստահ եմ, որ ռուսական կողմը, ելնելով այս ամենից ... գիտեք, նրանք անում են մի բան, որը մեր հասարակության մեջ հակառակ էֆեկտն է տալիս։ Ես չգիտեմ՝ իրենց խորհրդատուներն ովքեր են, թող հաջորդ անգամ երկու անգամ մտածեն նման բան անելուց»,–ասաց նա։
 
Նշենք, որ հոկտեմբերի 23–ին հեռարձակված հաղորդման ընթացքում կոպիտ արտահայտություններ են հնչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ծրագրին մասնակցել է նաև «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play