Հայտնի են Երևանի նոր փոխքաղաքապետերի անունները


Հայտնի են Երևանի նոր փոխքաղաքապետերի անունները

  • 26-10-2023 12:26:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Երևանի ավագանին հոկտեմբերի 26-ին արտահերթ նիստի օրակարգում փոխքաղաքապետերի նշանակման հարցն էր։ 
 
Քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արմեն Փամբուխչյանը: 
 
Քաղաքապետի մյուս երեք տեղակալների պաշտոններում նշանակվեցին Երևանի քաղաքապետի նախկին պաշտոնակատար, «Իմ քայլը» խմբակցության նախկին քարտուղար Լևոն Հովհաննիսյանը, նախկին պատգամավոր, արդարադատության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և ՔՊ-ի հետ հուշագիր ստորագրած «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանը: 
 
Բոլոր թեկնածուները ընտրվել են 32 կողմ 5 ձեռնպահ ձայների քանակով, ձեռնպահ են քվերակել «Հանրային ձայն» կուսակցության ավագանու անդամները:
 
«Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքները չեն մասնակցել քվեարկությանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play