Վարչապետը Թբիլիսիում իր ելույթի ժամանակ մանրամասնեց, թե ի՞նչ է խաղաղությունը


Վարչապետը Թբիլիսիում իր ելույթի ժամանակ մանրամասնեց, թե ի՞նչ է խաղաղությունը

  • 26-10-2023 13:15:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը այսօր աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում, Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի իր ելույթում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկին»։
 
Վարչապետը իր խոսքում նախ երախտագիտություն հայտնեց Վրաստանի Կառավարությանը և վարչապետին համաժողովն անցկացնելու կարևոր նախաձեռնության համար։
 
««Մետաքսի ճանապարհ» արտահայտությունը բոլորիս հայտնի է դեռևս դպրոցական դասագրքերից։ Շատերը շատ մանրամասներ չեն հիշում «Մետաքսի ճանապարհի» ժամանակաշրջանի պատմական անցքերի և իրադարձությունների մասին, բայց «Մետաքսի ճանապարհ» պատմական տերմինը բոլորիս մտքում ասոցացվում է բարեկեցության խաղաղության զարգացման համագործակցության հետ, որովհետև այն անցնում էր բազմաթիվ երկրներով ու բնակավայրերով և այդ ճանապարհները տնտեսական, մարդակային, մշակութային, քաղաքական կապեր ստեղծելու, ժողովրդների, երկրների իրար ավելի լավ ճանաչելու միջոց էին։
 
Այդ ճանապարհներով մարդիկ ոչ միայն ապրանքներն էին փոխադրում, այլ նաև պատմություններ, սովորույթներ, ավանդույթներ, գիտելիքներ ու հմտություններ։ Ճանապարհը ոչ միայն երկրներ ու քաղաքներ էր կապում, այլ նաև մարդկանց, հետևաբար, եթե բանուկ, ակտիվ ճանապարհը խաղաղության, համագործակցության, հաջողության նշան է, փակ ճանապարհները վկայում են պրոբլեմների մասին»,– ասաց նա։
 
Ըստ վարչապետի՝ այդ խնդիրները Հայաստանը գիտի սեփական օրինակով․ «Մեր չորս հարևաններից երկուսի հետ ճանապարհները բաց են, ինչը վկայում է նրանց հետ մեր ունեցած հարաբերությունների բարեկամական լինելու մասին։ Մեր հարևաններից երկուսի հետ ճանապարհները փակ են, ինչը հարաբերություններում առկա բարդությունների խոսուն վկայություն է, բայց այսօր ես չեմ պատմելու բարդ հարաբերությունների մասին, այլ ուզում եմ ասել, որ առանց ճանապարհների շատ դժվար կլինի կառուցել խաղաղություն։ Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանը ունի հաստատուն խաղաղության կարիք»։
 
Իսկ ի՞նչ է խաղաղությունը, մանրամասնեց վարչապետը․ «Դա մի վիճակ է, երբ երկրները ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդկային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով և երկխոսությամբ լուծելու փորձ ու ավանդույթ կուտակած։ Սա է իրական խաղաղությունը և բաց սահմանները հնարավոր չեն առանց ճանապարհների։ Այս է պատճառը, որ մեր Կառավարությունը մշակել և իրականացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս։
 
Այդ նախծագծի առանցքային մի մասը՝ ՀՀ–ի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրարնի միջև կոմունիկացիաների զարգացումն է, ճանապարհների, երկաթգծերի  երկաթուղիների, խողովակաշարերի, մարուխներ, էեկտրահաղորդակցության գծեր նորոգելու և կառուցելու։ Հայսատանի հարավում և հյուսիում անցնող ճանապարհները երկաթուղիները 30 տարի է չեն գործում, արևելքը–արևմուտքին կապող բազմաթիվ ճանապարհներ։ Մինչ դեռ այդ ճանապարհները գրոծարկելը Կասպից ծովը Միջերկրականին կապող կարճ ուղի կդառնար թե՛ ավտոմոբիլային, թե երկաթուղային մասով։
 
Նույն կերպ այդ երկաթուղին ու ավտոմոբիլային կումունիկացիաները կարող են Ծոցը Վրացական նավահանգստին կապող արդյունավետ ճանապարհ դառնալ»։
 
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ծրագիրը հսկայական օգուտներ կբերի տարածաշրջանային բոլոր երկրներին։ Վերջինս նկատեց՝ համաժողովից հետո միջոցառման ընթացքում Կառավարության ղեկավարի թիմի ներկայացուցիչները մասնակիցներին, հետաքրքրվող անձանց բրոշուրներ կբաժանեն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play