Իրանի բանակի ցամաքային ուժերը լայնածավալ զորավարժություններ են անկացնում երկրի կենտրոնում


Իրանի բանակի ցամաքային ուժերը լայնածավալ զորավարժություններ են անկացնում երկրի կենտրոնում

  • 27-10-2023 15:09:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Զորավարժություններին մասնակցում են զրահատանկային և հետևակային բրիգադները, արագ արձագանքման ուժերը: Կներգրավվեն նաև անօդաչու սարքեր և ուղղաթիռներ:
 
Իրանի բանակի ցամաքային զորքերը սկսել են «Էկտեդար 1402» («Հզորություն 2023») երկօրյա զորավարժությունները:
 
Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, վարժանքներն անցկացվում են երկրի կենտրոնական մասում` Սպահան քաղաքից ոչ հեռու գտնվող Նասրաբադի շրջանում։
 
Զորավարժություններում ներգրավված են զրահատանկային և հետևակային բրիգադները, արագ արձագանքման ուժերը:
 
Կներգրավվեն նաև անօդաչու սարքեր և ավելի քան 200 ուղղաթիռ:
 
Զորավարժության նպատակը բանակի ցամաքային ուժերի մարտունակության, ինչպես նաև հնարավոր սպառնալիքների զսպման մակարդակի բարձրացումն է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play