ՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված բջջային հեռախոսների խոշոր խմբաքանակի տեղափոխումը


ՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված բջջային հեռախոսների խոշոր խմբաքանակի տեղափոխումը

  • 27-10-2023 15:45:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Օրերս ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների կողմից բացահայտվել է Բավրա պետական սահմանի անցման կետով՝ չհայտարարագրման եղանակով, թանկարժեք բջջային հեռախոսների ապօրինի տեղափոխման դեպք։ Մասնավորապես, Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած տրանսպորտային միջոցի զննությունից պարզ է դարձել, որ բեռնախցիկում առկա է «Apple» ապրանքանիշին պատկանող   «iPhone» տեսակի 150 բջջային հեռախոս: Հեռախոսների ընդհանուր գումարը կազմել է մոտ 178 հազար ԱՄՆ դոլար:
 
Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։ 
 
ՀՀ ՊԵԿ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play