Իրանի արտգործնախարարը ժամանել է Քաթար. այցը կշարունակվի Թուրքիայում


Իրանի արտգործնախարարը ժամանել է Քաթար. այցը կշարունակվի Թուրքիայում

  • 31-10-2023 11:31:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը ժամանել է Դոհա։
 
Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, Իրանի արտգործնախարարը Քաթարում է՝ քննարկելու պաղեստինյան հիմնախնդիրը և հանդիպելու Քաթարի պաշտոնյաների հետ։
 
Նախատեսվում է, որ Քաթարի պաշտոնյաների հետ հանդիպումների հիմնական թեման կլինի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հակամարտությունը։
 
Ինչպես հաղորդում է ISNA գործակալությունը, Քաթարից հետո նախատեսվում է նաև Իրանի արտգործնախարարի այցը Թուրքիա:
 
Այցի ընթացքում դիվանագետը Գազայում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններ կանցկացնի թուրք պաշտոնյաների հետ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը