«Eco comfort»․ մեծ փորձ անթերի որակ


«Eco comfort»․ մեծ փորձ անթերի որակ

  • 01-11-2023 13:39:16   | Հայաստան  |  Հասարակություն

Eco comfort. Փորձը որպես երաշխիք
 
Փնտրո՞ւմ եք վարպետության և նորարարության կատարյալ միաձուլում՝ Ձեր տարածքների գեղեցկությունն ու անվտանգությունը մեծացնելու համար: Մեր ընկերությունը երաշխավորում է՝ մեր արտադրանքը կծառայի երկար և հուսալի: Մենք  զբաղվում ենք հետևյալ ապրանքների արտադրությամբ․
 
Մետաղապլաստե դռներ
Մետաղապլաստե պատուհաններ
Ծալվող/սահող դռներ
Ալյումինե դռներ և  պատուհաններ
Պատուհանագոգեր
Մուտքի և միջսենյակային դռներ
Հակամիջատային ցանցեր
Հեռակառավարվող դարպասներ
Ապակիներ
Լոգախցիկներ
Քիվեր։
 
Մեր  արտադրանքը պատրաստված է որակյալ հումքից, ամենաբարձր չափանիշներով՝ ժամանակի փորձությանը և նույնիսկ ամենադաժան եղանակային պայմաններին դիմակայելու համար:
Գույների լայն տեսականին թույլ է տալիս միմյանց լրացնելու պատուհանները, դռները և դարպասները, ստեղծելով հարմարավետ միջավայր՝ ձեր յուրահատուկ ճաշակին համապատասխան: 
Մենք մասնագիտացած ենք նաև լոգախցիկների, ապակիների և պատուհանագոգերի արտադրության մեջ: Eco comfort-ում պատրաստված որակյալ ապակե լոգախցիկները անտարբեր չեն թողնում ոչ ոքի: 20 տարի լինելով հայկական շուկայում՝ մեր նպատակն է մատուցել բացառիկ արժեք, բացառիկ որակ և վաստակել հաճախորդների բացառիկ գոհունակություն, ինչն էլ հանդիսանում է մեր գլխավոր կապիտալը:
 
Մեր արտադրած մետաղապլաստե դռները
Թեթև են
Կոռոզիայի չեն ենթարկվում
Չեն ժանգոտվում
Ոճային են
Ժամանակի ընթացքում չեն կորցնում իրենց տեսքը
Դիմացկուն են:
 
Իսկ պատուհանները, որոնք պատրաստված են տաք և սառը ալյումինե պրոֆիլներով, կգոհացնեն նույնիսկ ամենաբծախնդիր հաճախորդին։
 
Տաք պրոֆիլը բավականին լավ ձայնա- և ջերմամեկուսիչ է, օգնում է խնայել ջեռուցումը, կանխում է դրսից ցրտի ներթափանցումը:  Իսկ սառը պրոֆիլները տեղադրվում են չջեռուցվող շինություններում՝ առավելագույն բնական լուսավորություն ունենալու համար: 
 
Մեր ապրանքների համար տրվում է երաշխիք: Բացի այդ, մեր հմուտ թիմը միշտ հասանելի է՝ լուծելու ցանկացած խնդիր, որ կարող եք ունենալ տեղադրումից հետո:
 
Մեր մետաղապլաստե դռներն ու մուտքի դարպասները հագեցած են անվտանգության ժամանակակից լուծումներով, որոնք ապահովում են ձեր հանգիստը և պաշտպանում անցանկալի հյուրերից:
 
Անկախ նրանից՝ Ձեզ անհրաժեշտ են  հատուկ չափի պատուհաններ, թե բարդ քիվեր կամ պատվերով մուտքի դռներ, մենք Ձեզ կօգնենք մեր եզակի մոտեցմամբ ու առաջարկներով: Eco comfort-ի համար կարևոր է լինել նրանց կողքին, ովքեր ունեն իր կարիքը։ 
 
Իր գործունեության ընթացքում մեր ընկերությունը հասցրել է զբաղվել նաև բարեգործությամբ՝ ոչ միայն գումարի, այլև սեփական արտադրանքի տեսքով։
 
Մենք առաջարկում ենք անվճար խորհրդատվություն: Մեր փորձագետները կայցելեն, կգնահատեն Ձեր պահանջները և կտրամադրեն մանրամասն գնացուցակ։ Մեր հեռախոսը չի անջատվում օրվա ոչ մի ժամին՝ անկախ նրանից, թե երբ է ավարտվում աշխատանքային օրը։ Մենք մշատպես կապի մեջ ենք նույնիսկ ոչ աշխատանքային օրերին։ Այս ամենի անբաժան մասն են զեղչված գները,  փաթեթային գործարքներն ու սեզոնային վաճառքը: 
 
Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի գինը լինի մրցունակ, իսկ որակը՝ մրցակցությունից դուրս։ 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play