ՀՀ կառավարությունը 950 մլն դրամ հատկացրեց 40+10 հազար ծրագրից օգտվող ևս 19 հազար անձի


ՀՀ կառավարությունը 950 մլն դրամ հատկացրեց 40+10 հազար ծրագրից օգտվող ևս 19 հազար անձի

  • 02-11-2023 11:39:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, այս ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարարությանն առաջարկվում է հատկացնել 1 մլրդ 370 մլն դրամ։
 
ՀՀ կառավարությունը 950 մլն դրամ հատկացրեց 40+10 հազար ծրագրից օգտվող, ԼՂ–ից բռնի տեղահանված ևս 19 հազար անձի։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ այդ 950 մլն դրամը կհատկացվի 40+10 հազար ծրագրի` հոկտեբեր ամսվա վճարումների շարունակականության ապահովման համար։ Գումար տրամադրվելու է ևս 19 հազար անձի։
 
«73 196 անձ արդեն իսկ այս ծրագրից օգտվել է, նրանցից 69 199 անձ ստացել է 40+10 հազար դրամ, իսկ 3 997–ը` միայն 10 հազարական դրամ»,– ընդգծեց նախարարը։
 
Ըստ նրա` այս 19 հազար անձը ներառյալ՝ 40+10 հազարական դրամներից այս պահի դրությամբ արդեն իսկ օգտվում է ավելի քան 92 հազար անձ։
 
Նախարար Մկրտչյանն առաջարկեց հատկացնել նաև 420 մլն դրամ 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության ծրագրի համար, որն այս անգամ կներառի ևս 4200 անձի, որոնց գերակշիռ մասն անչափահասներն են։
 
Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, այս ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարարությանն առաջարկվում է հատկացնել 1 մլրդ 370 մլն դրամ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play