Ֆինանսավորման է երաշխավորվել երկակի նշանակության 9 նախագիծ


Ֆինանսավորման է երաշխավորվել երկակի նշանակության 9 նախագիծ

  • 06-11-2023 13:42:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ․ նոյեմբերի 2-ի N 2275-Ա/2 հրամանով հաստատվել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» 2023թ. երկրորդ մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։
 
Մրցույթն ուղղված է երկակի նշանակության հետազոտությունների և կարողությունների ամրապնդմանը և զարգացմանը։
 
Մրցույթի շրջանակում հաշվի է առնվել գիտական նախագծերի՝ հեռանկարային և իրագործելի լինելը, ինչպես նաև կիրառելիությունը թե՛ քաղաքացիական նպատակների, թե՛ ռազմական կարիքների համար։
 
Մրցույթին մասնակցելու համար Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե է ներկայացվել 23 հայտ, ֆինանսավորման է երաշխավորվել 9 նախագիծ:
 
Նախագծերի ֆինանսավորումը կսկսվի 2023 թ. նոյեմբերից: Իրականացման տևողությունը 24 ամիս է։
 
ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play