Ժիրայր Սէֆիլյանը հրավիրվել է ԱԱԾ


Ժիրայր Սէֆիլյանը հրավիրվել է ԱԱԾ

  • 06-11-2023 13:53:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութի հետ կապված Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանն այսօր՝ առավոտյան ժամը 10:00-ին, հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:
 
Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայությունից:
 
Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ բացահայտվել է նախնական համաձայնությամբ խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք: 
 
Հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել՝ մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը