Անկարան ԱՄՆ-ի հետ փոխվերապահումների իմիտացիա է բեմադրում
07-11-2023 14:34:13 | Թուրքիա | Մեկնաբանություն
Անկարայում Բլինկեն-Ֆիդան հանդիպմանը չի հաջորդել մամուլի ասուիս։«Ինչո՞վ է պայմանավորված այս լռությունը»։«Նոյյան Տապան»-ի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
Բլինկենը տարածաշրջանաին շրջայցի պարունակում է հանդիպել Ֆիդանի հետ Անկարայում։ Բնականաբար հիմնական օրակարգն եղել է Համաս-իսրայել պատերազմը։Դիտարժան է այն, որ մամուլի ասուիս կամ ընդհանրապես որեւե ուղենշային հայտարարություն չի եղել։Նշենք մի քանի երեւույթ
Երկու երկրների արտգործ նախարարների հանդիպումը 7 հոկտեմբերին Իսրայելի և Համասի միջև բախումների սկզբից ի վեր առաջինն էր։
Թուրքիայի նախագահը նույն օրը մեկնել էր հյուսիսարևելյան շրջան, խուսափելու համար Բլինկենի հետ հանդիպումից։
Բլինկընն էլ Ֆիդանի հետ հանդիպելուց հետո հեռացել էր արտգործ նախարարությունից առանց որեւե հայտարարություն անելու։
Անկարան բարձրացնում է Իսրայելի հասցէին քննադատության եւ մեղադրանքի տոնայնությունը։ Միաժամանակ գործողությունների սլաքները փորձում է համակարգել ԱՄՆ-ի հետ։ Մամուլի ասուլիսով հանդես չգալը առաջին հայացքով վերապահումների մասին է խոսում, այդուհանդերձ կա որոշակի համակարգում։
Թուրքիայի նախագահի խուսանավումը և Բլինկենի հետ չհանդիպելը թատերական արար է։ Անկարան չի կարող շեղվել Միջին Արևելքում հավաքական Արևմուտքի ճշդած կանոններից, այդ թվում ՆԱՏՕ-ի։
Անկարայի ներշնչումով էլ խորանում է Բաքվի համագործակցությունը Իսրայելի հետ։
Անկարան ԱՄՆ-ի հետ համակարգելով իր գործողությունները հարվածում է ՌԴ-ի շահերին, իսկ Բաքվին մղելով Թել Ավիվի հետ գործակցության խորացման, հարվածում է Իրանին։
Այս դեպքում մամուլի ասուլիս չտալը ծրագրված ու համակարգված քայլ է, ռազմաքաղաքական խճանկարի խաղաթղթերը փակ պահելու․ընդամենը փոխվերապահումների իմիտացիա է գնում։