Մեկնարկել են Երեւանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները


Մեկնարկել են Երեւանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները

  • 11-11-2023 13:07:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Մի քանի օրից Երեւանը կդառնա Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր հարթակ:
 
Հայաստան կժամանեն շուրջ 50 երկրի 300 պատվիրակ: Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է: Նոյեմբերի 18-20-ը կկայանա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է: Մեր երկրի ԱԺ-ն դեռ ամռանն էր հայտ ներկայացրել եւ պատրաստակամություն հայտնել Հայաստանում հյուրընկալելու վեհաժողովի աշնանային նստաշրջանի պատվիրակներին:
 
ՀՀ ԱԺ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն