Արցախցիները միավորվում են


Արցախցիները միավորվում են

  • 14-11-2023 14:02:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
"Վերադարձ" կազմակերպությունը կնպաստի Արցախի բնակիչների վերաբնակեցման և հայրենադարձության խնդիրների լուծմանը
 
Սույն թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Արցախի "Վերադարձ" իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը, որը կմիավորի Արցախի, Հայաստանի և Սփյուռքի քաղաքացիների ջանքերը՝ լուծելու համար մշտական բնակության վայրերից բռնի տեղահանված Արցախի բնակչության բազմաթիվ խնդիրները: Նորաստեղծ կազմակերպության հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում արցախցի հայրենակիցների ժամանակավոր տեղավորմանը և հետագայում նրանց հայրենադարձությանը:
 
"Վերադարձ" կազմակերպության հիմնադիրներն են․
 
1. Էդուարդ Պոլատով (Պոլատիդիս), Հայաստանի հույների "Պատրիդա" և "Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր" կազմակերպությունների նախագահ;
 
2. Սեմյոն Բաբայան, "Հանրային ազդարար" հասարակական կազմակերպության նախագահ;
 
3. Վահրամ Աղաջանյան, "Երրորդ Ուժ Պլյուս" թերթի գլխավոր խմբագիր;
 
4. Գեորգի Ղազարյան, "Ռազմաճակատային լրագրողների լիգա" հասարակական կազմակերպության համակարգող;
 
5. Բորիս Մեժլումյան, փոխգնդապետ, պատերազմի վետերան;
 
6. Հրանտ Հայրիյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գրող;
 
7. Անահիտ Մարտիրոսյան, փոխգնդապետ, պատերազմի վետերան;
 
8. Սուսաննա Աղաջանյան, Արցախի Հանրապետության Մշակույթի վաստակավոր գործիչ, ուսուցիչ;
 
Նոր կազմակերպության ղեկավար է ընտրվել "Երրորդ Ուժ Պլյուս" թերթի խմբագիր Վահրամ Աղաջանյանը:
 
"Վերադարձի" հիմնադիրները հույս ունեն, որ կազմակերպության ստեղծումը թույլ կտա ձևավորել Արցախի բնակիչների խնդիրների լուծման միասնական համաձայնեցված քաղաքականություն՝ հաշվի առնելով արցախյան հասարակության բոլոր շերտերի կարծիքներն ու դիրքորոշումը: Հիմնադիրների համոզմամբ, դա կբարձրացնի ներկայումս գործող նույնատիպ բոլոր հասարակական կազմակերպությունների և միավորումների արդյունավետությունը, որոնց միավորում է վերադարձի համազգային գաղափարը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն