Ամերիկյան մամուլը գրում է, որ Իսրայելն ու «Համաս»-ը մոտ են զինադադարին ու գերիների փոխանակմանը։ Մամուլի այս տեսությունը «Նոյյան Տապան»ի համար մեկնաբանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
Միջազգային ճնշումը կենտրոնանում է «մարդասիրական հրադադար»ի ձևակերպումին վրա։ Դա նշանակում է, որ սա միջանկյալ կանգառ է, հիմնականում մարդասիրական օժանդակություն տրամադրելու, մյուս կողմից գերիների վերադարձը իրականացնելու։ Մեծ օրակարգը՝ բանակցությունների վերադարձը «երկու պետություն» սկզբունքով, չեմ կարծում որ այս հրադադարի հետ կապված է։Դա աւելի հեռու է։
Փաստորեն «Համաս»ը կատարյան միջնորդներին հայտնել է, որ Իսրայելի հետ հնգօրյա հրադադարի դիմաց պատրաստ է ազատ արձակել Գազայում պահվող մինչև 70 կնոջ և երեխայի: Իսկ Գերմանիայի Կանցլերը խոսում է «մարդասիրական հրադադարներ»-ի մասին։
Հրադադարի համար պաշտոնական լրահոսը կենտրոնանում է կատարյան միջնորդության վրա և ընդգծում Կատար-Իսրայել համաձայնությունները։Ըստ էության սակայն, կարծում եմ էական համաձայնությունները կայանում են Թեհրան-Վաշինգտոն գծի վրա։Ստացվելու է այն, որ Եգիպտոսից կգնա մարդասիրական օժանդակություն, կլինի ժամանակավոր հրադադար, որի ընթացքում կիրականանա գերիների վերադարձը։Այս սցենարը չի բացառվում որ իրականա մոտակա օրերին։
Պատերազմի աշխարհագրական սահմանների կարմիր գծերի ճշտումը, վերահկսելիությունը, ժամանակավոր հրադադար հաստատելը և դրանից ածանցյալ գործողությունները հիմնականում ղեկավարվում են Թեհրանի և Վաշինգտոնի կողմից։Կատարը միջնորդական հարթակի դեր է իրականցնում այս դեպքում։