Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել


Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

  • 15-11-2023 14:26:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
 
Արարատ Միրզոյանը կմասնակցի Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին:
 
Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ հանդիպումներ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը