Հայաստանին 2022 թվականին առաջարկվել են տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու միջոցներ. Սիդորով


Հայաստանին 2022 թվականին առաջարկվել են տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու միջոցներ. Սիդորով

  • 16-11-2023 15:52:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն ասել է, որ 2022 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանին առաջարկել է տարածաշրջանում իրավիճակի կայունացման միջոցառումներ, սակայն դրանք դեռ քննարկվում են։
 
«Միասնական շտաբի և քարտուղարության պատվիրակության՝ Հայաստանում աշխատելուց հետո, եղավ զեկույց արտաքին գործերի, պաշտպանության նախարարներին, Անվտանգության խորհրդի քարտուղարներին, զեկույց եղավ պետությունների ղեկավարներին»,- ասել է նա այսօր տված ճեպազրույցում։ 
 
Սիդորովն ընդգծել է, որ եզրակացությունների և գնահատականների հիման վրա առաջարկվել են միջոցառումներ և նախապատրաստվել փաստաթղթերի նախագծեր, սակայն մի քանի պատճառներով քննարկումները դեռ շարունակվում են։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը