Պայթյուն ԵՊՀ մասնաշենքի նկուղային հարկում, կան տուժածներ, ԱՆ-ն նաև մահվան մեկ դեպքի մասին է հաղորդում․ (լրացվող)
17-11-2023 10:41:37 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Երևանի պետական համալսարանի 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է ԵՊՀ-ն՝ նշելով, որ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։
Ավելի ուշ բուհը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։
Առողջապահության նախարարությունն իր հերթին հաղորդում է, որ ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն կան տուժածներ:
Նախնական տվյալներով, ըստ նախարարության, երեք տուժած հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին հետազոտվում են:
Նախարարությունը նաև նշում է, որ պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա մահվան դեպք:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ նախարարությունը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի։