Բաց սահմաններ ունենալը շատ ավելի լավ է, քան փակ սահմանները. Բադասյանը՝ Մարգարայի անցակետի մասին


Բաց սահմաններ ունենալը շատ ավելի լավ է, քան փակ սահմանները. Բադասյանը՝ Մարգարայի անցակետի մասին

  • 17-11-2023 13:46:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում բեռնատարների երթևեկության մասով համաձայնություն կամ նախնական համաձայնություն չի էլ եղել: Խոսքը վերաբերում է դիվանագիտական անձնագիր ունեցողներին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
 
Հարցին՝ գնահատվե՞լ է, թե ՀՀ պետական բյուջե ինչքան եկամուտ կմտնի Մարգարայի անցակետի բացման դեպքում, Բադասյանը տեղեկացրեց. «Գնահատվում է, այդպիսի աշխատանքներ տարվում են, բայց կոնկրետ գումար հնարավոր չէ նշել առհասարակ անգամ հետազոտություններն ավարտելուց հետո»,- ասաց ՊԵԿ նախագահը և հավելեց. «Իհարկե, այդտեղ կա թե՛ դրական կողմ, թե՛ կարող է լինել որոշակի բացասական կողմ (սահմանի բացումը – խմբ.), բայց, բնականաբար, բաց սահմաններ ունենալը շատ ավելի լավ է, քան փակ սահմաններ ունենալը. դա աքսիոմատիկ ճշմարտություն է»:
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը