Վարչապետ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը


Վարչապետ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

  • 17-11-2023 15:50:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությանը: 
 
Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները շարունակում են դինամիկ կերպով զարգանալ և հավելել, որ տարբեր ոլորտներում արձանագրվում է համագործակցության ընդլայնում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` դա ՀՀ կառավարության համար ունի մեծ կարևորություն և առաջնահերթություն: 
 
Ջուանշեր Բուրչուլաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և անդրադարձել ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությանը: Վրաստանի պաշտպանության նախարարը հավելել է, որ տպավորված է պաշտպանության ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներով: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցությանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը վերաբերող հարցեր: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն