Կրեմլում դեռևս տեղյակ չեն՝ արդյոք Փաշինյանը կմասնակցի՞ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի գագաթաժողովներին. Պեսկով


Կրեմլում դեռևս տեղյակ չեն՝ արդյոք Փաշինյանը կմասնակցի՞ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի գագաթաժողովներին. Պեսկով

  • 18-11-2023 11:18:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Կրեմլում դեռևս տեղյակ չեն՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի՞ տարեվերջին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական և ԵԱՏՄ գագաթաժողովներին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
Նրա խոսքով՝ բոլոր երկրները հրավիրված են: «Հայկական կողմը տեղյակ է, որ բոլորը հրավիրված են, որ դա ավանդական ձևաչափ է։ Իհարկե, մենք ՀՀ վարչապետին կսպասենք Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Կրեմլի խոսնակը:
 
Պեսկովը նաև հայտնել է, որ մինչև ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը տեղի կունենա Մինսկում նոյեմբերի 23-ին, Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի հեռախոսազրույց նախատեսված չէ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը