Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահին


 

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

  • 24-11-2023 11:15:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում ասված է.
 
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
 
Մեծապես կարևորում եմ Իսպանիայի հետ փոխադարձ հարգանքի, վստահու¬թյան և ժողովրդավարական արժեքների վրա խարսխված բազմոլորտ համագործակ¬ցության շարունակական զարգացումն ու խորացումը: Հայաստանը պատրաստակամ է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ փոխգործակցության զգալի ներուժն իրացնելու և երկկողմ օրակարգում առկա ծրագրերը կյանքի կոչելու համար: 
 
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև փոխշահավետ գործակցությունն առավել կընդլայնվի և կամրապնդվի ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների:
 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ կայուն առաջընթաց և բարեկեցություն»։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն