Ղարիբաշվիլին Ալիևի հրավերով մեկնել է Բաքու


Ղարիբաշվիլին Ալիևի հրավերով մեկնել է Բաքու

  • 24-11-2023 12:47:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, նախագահ Իլհամ Ալիևի հրավերով, մեկնել է Բաքու, հաղորդում է Վրաստանի վարչապետի գրասենյակը։
 
Նշվում է, որ Ղարիբաշվիլին, որպես պատվավոր հյուր, կմասնակցի այսօր Բաքվում կայանալիք SPECA-ի (Միավորված ազգերի կազմակերպության Կենտրոնական Ասիայի տնտեսությունների հատուկ ծրագիր) 25-ամյակին նվիրված տնտեսական համաժողովին։
 
Վրաստանի վարչապետը ելույթ կունենա համաժողովի շրջանակներում նախատեսված պետությունների ղեկավարների գագաթնաժողովում։
 
Թբիլիսին նշում է, որ Վրաստանի վարչապետը կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
 
SPECA-ի 25-ամյակի համաժողովը նախագահում է Ադրբեջանը:
 
Համաժողովի շրջանակներում Բաքու են ժամանել նաև Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի նախագահները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը