Երևանը Բաքվի դեմ գանգատ է պատրաստում արցախցիների գույքի իրավունքի վերականգնման հարցով


Երևանը Բաքվի դեմ գանգատ է պատրաստում արցախցիների գույքի իրավունքի վերականգնման հարցով

  • 24-11-2023 12:59:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 101 848 մարդ ստիպված է եղել փախչել Հայաստան։
 
Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատ է նախապատրաստում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղի գույքային իրավունքի վերականգնման հարցով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
 
Նա նշեց, որ հայցը կներկայացվի առաջիկայում, սակայն կոնկրետ ժամկետ չնշեց։
 
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
 
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
 
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
 
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը