Խելացի գաջեթներ, սարքավորումներ և սմարթֆոններ գնելու լավագույն ժամանակը հիմա է. Ucom-ում «Սև ուրբաթը» կգործի մինչև նոյեմբերի 29-ը


Խելացի գաջեթներ, սարքավորումներ և սմարթֆոններ գնելու լավագույն ժամանակը հիմա է. Ucom-ում «Սև ուրբաթը» կգործի մինչև նոյեմբերի 29-ը

  • 24-11-2023 15:59:45   | Հայաստան  |  Հասարակություն

 «Սև ուրբաթի» առաջարկի շրջանակներում նոյեմբերի 22-29-ը ներառյալ shop.ucom.am կայքում կգործեն տարվա ամենասպասված զեղչերը: Ուղիղ մեկ շաբաթ հաճախորդները Ucom-ի առցանց խանութից կարող են ձեռքբերել սմարթֆոններ, պլանշետներ, խելացի ժամացույցներ, հեռուստացույցներ ու ռոբոտ փոշեկուլներ շատ մեծ զեղչերով:   
 
«Մենք հոգացել ենք, որպեսզի տոներին ընդառաջ մեր հաճախորդները կարողանան լավագույն գնով ձեռքբերել անհրաժեշտ ապրանքներ իրենց և իրենց սիրելիների համար։ Ucom-ից գնված նվերները սովորաբար ամենասպասվածն ու օգտակարն են, ուստի մենք ազդարարում ենք տարվա ամենամեծ զեղչերի ու լավագույն առաջարկների մեկնարկը»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
«Սև ուրբաթի» առաջարկները տարածվում են բազմաթիվ սարքավորումների վրա, որոնք ներկայացված են Ucom-ի առցանց խանութում: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում կարելի է ձեռքբերել  Xiaomi MI 4S 55 հեռուստացույցը 209,900-ի փոխարեն՝ 163,722 դրամով, Apple Watch S8 45mm սմարթ ժամացույցը 264,900-ի փոխարեն՝ 193,377 դրամով, Realme 8i 4/64GB սմարթֆոնը 85,900-ի փոխարեն՝ 49,900 դրամով:
 
Հավելենք, որ առաքումներն իրականացվում են Հայաստանի ողջ տարածքում անվճար:
 
Հիշեցնենք, որ Ucom-ի առցանց խանութում կարող եք գնումներ կատարել նաև ապառիկ տարբերակով: 
 
 
Ucom-ը Հայաստանի ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունների մատակարարն է ու բացարձակ առաջատարը IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում: Ucom-ի սրահներում ու առցանց խանութում ներկայացված են լավագույն խելացի տեխնոլոգիաներն ու լուծումները` գնման կանխիկ և ապառիկ տարբերակներով: 
 
«Յուքոմ» ՓԲԸ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն