Հրդեհ ավտոբուսում․ տուժածներ չկան


Հրդեհ ավտոբուսում․ տուժածներ չկան

  • 27-11-2023 12:29:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նոյեմբերի 27-ին, ժամը 09։47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում ավտոբուս է այրվում:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:57-ին, մարվել՝ 09:59-ին: Այրվել է ավտոբուսի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն