Սամվել Բաբայանը հրավիրվել է ԱԺ քննիչ հանձնաժողով


Սամվել Բաբայանը հրավիրվել է ԱԺ քննիչ հանձնաժողով

  • 27-11-2023 13:44:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով է հրավիրվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, «Ազատության»-ը հայտնեց հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը։
 
Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի մասնակցությամբ նիստը նախատեսված է նոյեմբերի 29-ին։
 
Ուրբաթ օրը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Բաբայանը հանձնաժողովում հյուրընկալվելու ցանկություն է հայտնել։
 
Հանձնաժողովի ձևավորումից հետո Սամվել Բաբայանը որպես անկախ խորհրդատու պետք է մասնակցեր աշխատանքներին: Սկզբնական փուլում Բաբայանը համաձայնել էր, կարճ ժամանակ անց, սակայն, հրաժարվել էր քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել՝ առանց հստակ պատճառներ նշելու։
 
«Ազատության» հետ զրույցում նա միայն ասել էր․- «Կան խաղի կանոններ։ Եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում։ Եթե ինչ-որ մեկի անուն ունեն խայտառակելու, ինձ չունեն»։
 
Շողիկ Գալստյան
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը