Ղրիմին հարվածել է պատմության մեջ ամենահզոր փոթորիկը


Ղրիմին հարվածել է պատմության մեջ ամենահզոր փոթորիկը

  • 27-11-2023 15:54:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության մեջ ամենահզոր փոթորիկը հարվածել է Ղրիմին:
 
Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը։
 
Գործակալության զրուցակիցը նշել է, որ նմանատիպ փոթորիկ Բալակլավան պատել է 1854 թվականի նոյեմբերի 14-ին՝ Ղրիմի պատերազմի ժամանակ։ Այնուհետև դաշնակիցների նավատորմը (Անգլիա, Թուրքիա, Ֆրանսիա և Սարդինիա) ստացել է լուրջ վնաս. ափերի մոտ խորտակվել է ավելի քան 30 նավ:
 
«Այնտեղ իսկապես ուժեղ փոթորիկ է եղել, բայց այն ժամանակ մենք դիտարկումներ չունեինք»,- ասել է Վիլֆանդը:
 
Նրա խոսքով՝ երկուշաբթին ամենադժվարը կլինի Ռուսաստանի հարավում՝ վատ եղանակով, տեղումներով և ուժեղ քամիներով, որոնք կտևեն մինչև չորեքշաբթի։
 
«Մինչև չորեքշաբթի դեռ կպահպանվի անհանգիստ իրավիճակը, Սև ծովի ափին քամին վայրկյանում կհասնի 26 մետրի, Ղրիմում՝ 25 մետր վայրկյանում, հետո հնարավոր է՝ 40 մ/վ»,- ասել է  Հիդրոմետկենտրոնի ղեկավարը։ 
 
Այսօր միջերկրածովյան ցիկլոնը Ղրիմ է բերել փոթորկոտ եղանակ՝ անձրևների և ուժգին քամիների ուղեկցությամբ։ Ծառեր են տապալվել, գազատարները վնասվել են, ծովում ուժեղ փոթորիկ է, ափամերձ տարածքները հեղեղվել են ջրի ալիքներով։
 
Հանրապետությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, մարդկանց տարհանել են հեղեղված տներից։
 
Սևաստոպոլում երկուշաբթի օրը հայտարարվել է ոչ աշխատանքային օր սոցիալական ոլորտի աշխատողների համար, իսկ Ղրիմում՝ բոլորի համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play