Բլինքենը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը


Բլինքենը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը

  • 28-11-2023 11:16:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
 
Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը։
 
Այս մասին 2 առանձին հայտարարություն է տարածել  ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը:
 
Դանցից առաջինում նշվում է, որ Բլինքենը «շնորհակալություն է հայտնել նախագահ Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև ամուր և ներկայացուցչական խաղաղության համաձայնագիր կնքելու պատրաստակամության համար»:
 
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ «երկարատև հակամարտությունը տառապանք է պատճառել և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին», ինչպես նաև ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը «ձեռնտու է լինելու տարածաշրջանում բոլորին»։
 
Մյուս հայտարարության մեջ ԱՄՆ պետդեպի խոսնակը նշել է, որ Բլինքենը Փաշինյանի հետ զրույցում քննարկել է «ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամուր և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերին»։
 
«ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնորոշմանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծել ՀՀ հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը», քանի որ Միացյալ Նահանգներն աշխատում է աջակցել բարգավաճող և ժողովրդավար ապագա կառուցելու ՀՀ-ի տեսլականին»,-ասվում է հայտարարությունների տեքստում:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը