Երիտասարդները Հունաստանում գրավել են քաղաքապետարան<br />


Երիտասարդները Հունաստանում գրավել են քաղաքապետարան

  • 17-12-2008 18:55:00   | Հունաստան  |  Միջազգային
ԱԹԵՆՔ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանի հյուսիս-արեւմուտքում երիտասարդական խմբերը ի նշան բողոքի գրավել են Յանինա քաղաքի քաղաքապետարանը, ռադիոկայանը եւ մշակութային կենտրոնը: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտնել է հունական ոստիկանությունը: Ըստ ոստիկանության ներկայացուցչի, մոտ 50 երիտասարդներ այսօր գրավել են քաղաքապետարանի շենքը, որի մոտ ներկա դրությամբ գտնվում է հատուկ նշանակության երկու ստորաբաժանում, որոնք կոչ են անում երիտասարդներին հեռանալ տարածքից: Յանինայի մշակութային կենտրոնը երիտասարդները գրավել են դեռեւս դեկտեմբերի 16-ին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Աթենքում ոստիկանության եւ երիտասարդների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով ոստիկանի գնդակից զոհվել էր 15-ամյա դեռահաս, ինչն էլ Հունաստանի ողջ տարածքում անկարգություններով ուղեկցվող բողոքի ակցիաների պատճառ էր դարձել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play