Իրանի նախագահը չեղարկել է պաշտոնական այցը Թուրքիա


Իրանի նախագահը չեղարկել է պաշտոնական այցը Թուրքիա

  • 28-11-2023 19:05:52   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին այսօր, վերջին պահին, չեղարկել է իր այցը Անկարա։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ նշելով, որ Ռաիսիի՝ Թուրքիա առաջին պաշտոնական այցի մասին դեռ նոյեմբերի 11-ին հայտարարել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
 
«Իրանական կողմը, սակայն, հանդիպման մասին տեղեկությունները չէր հաստատում», - նկատում է AFP։
 
Գործակալության փոխանցմամբ՝ Ռաիսիի անսպասելի որոշմանը նախորդել է նրա և Թուրքիայի նախագահի միջև կիրակի օրը կայացած հեռախոսազրույցը։
 
Երկուշաբթի օրը հեռախոսով շփվել էին նաև երկու երկրների արտգործնախարարները։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play