Այսուհետ Փորձագիտական կենտրոնում կիրականացվի մարդու մազի և եղունգների բաղադրության մեջ թմրամիջոցի առկայությունը ստուգող փորձաքննություններ


Այսուհետ Փորձագիտական կենտրոնում կիրականացվի մարդու մազի և եղունգների բաղադրության մեջ թմրամիջոցի առկայությունը ստուգող փորձաքննություններ

  • 01-12-2023 14:35:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների և գործվածքների փորձաքննություններ իրականացնող բաժնում առաջին անգամ կատարվելու են մարդու մազի բաղադրության մեջ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, թունավոր նյութերի հայտնաբերման փորձաքննություներ: Կենտրոնի կողմից ձեռք բերված նոր սարքերի միջոցով փորձաքննությունը կիրականացվի միջազգային ստանդարտներով նախատեսված մեթոդների կիրառմամբ, ինչի արդյունքում փորձագետը կարողանում է ստանալ ճշգրիտ տվյալներ։ Փորձաքննությունն իրականացվելու է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից լաբորատոր–ախտորոշիչ (թունաբանական) փորձաքննություններ իրականացնելու լիցենզիայի հիման վրա: 
 
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ
 
                     
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play