Կլաարը մտահոգիչ է համարել սահմանին կրակոցի և զոհի մասին հաղորդումը


Կլաարը մտահոգիչ է համարել սահմանին կրակոցի և զոհի մասին հաղորդումը

  • 05-12-2023 11:26:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգիչ է համարել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցի և զոհի մասին հաղորդումը։
 
Ընդգծելով, որ Եվրամիությունը մշտապես համագործակցում է Երևանի և Բաքվի հետ՝ Կլաարն X-ի իր էջում մասնավորապես գրել է․ - «Չափազանց կարևոր է, որ տեղում հանգստություն տիրի և որոշիչ առաջընթաց գրանցվի բանակցությունների սեղանի շուրջ»։
 
Երեկ Հայաստանի ռազմական գերատեսչությունն հայտնեց, որ ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել Վայոց ձորի մարզի Բարձրունի համայնքի սահմանին։
 
Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտեց ադրբեջանական կողմի՝ «նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող գործողությունները»:
 
Բաքուն հերքեց ադրբեջանական կրակոցից հայ զինծառայողի զոհվելու մասին Երևանի հաղորդումն՝ այն «սուտ» որակելով։ Ադրբեջանը Հայաստանին մեղադրեց «սահմանամերձ տարածքներում կեղծ լարվածություն առաջացնելու և երրորդ կողմի ուշադրությունը գրավելու փորձի մեջ»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը