ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը


ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

  • 07-12-2023 11:20:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Այսօր Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:
 
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նիստի մեկնարկին ասաց. «Հարգելի գործընկերներ այսօր դեկտեմբերի 7-ն է, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի օրը: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը»:
 
Նշենք, որ այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցն է:
 
1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին, Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, ուժգնությունը՝ 6,8-7,2 մագնիտուդ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը