ԱՄՆ-ն Իսրայելին հանդիմանել է Լիբանանի բանակի վրա հարձակումների համար․ ԶԼՄ


ԱՄՆ-ն Իսրայելին հանդիմանել է Լիբանանի բանակի վրա հարձակումների համար․ ԶԼՄ

  • 16-12-2023 12:33:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Հեռուստաալիքը պնդում է, որ ամերիկյան վարչակազմը Իսրայելի իշխանությանն ասել է` այդ հարվածներն անընդունելի են:
 
ԱՄՆ-ն Իսրայելին հանդիմանել է հոկտեմբերի 7-ից ի վեր լիբանանյան բանակի վրա ավելի քան 30 հարձակում իրականացնելու համար։ Տեղեկությունը հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
 
Նշվում է, որ հոկտեմբերի 7-ից Իսրայելն ավելի քան 34 անգամ հարվածներ է հասցրել Լիբանանի ԶՈւ դիրքերին: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ, Վաշինգտոնի կարծիքով, այդ հարձակումների մի մասի իրական թիրախը եղել են շիաների «Հզբոլլահ» շարժման օբյեկտները: Սակայն նա ավելացրել է, որ այլ հարձակումների նպատակների մասին դժվար է դատել, դրանք կարող էին իսրայելցի զինվորականների ոչ բավարար զսպվածության հետևանք լինել։
 
«Բայդենի վարչակազմը հայտարարել է Իսրայելին, որ այդ հարվածներն անընդունելի են»,- նշվում է հրապարակման մեջ:
 
Իսրայելական բանակի ներկայացուցիչն իր հերթին հայտնել է հեռուստաալիքին, որ այլ զորքերին հասցված ցանկացած վնաս միտումնավոր չէ:
 
Հիշեցնենք` Հարավային Լիբանանում իրավիճակը սրվեց Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկները գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play